News

«Գնացք 12»-ը երրորդ կայարանում է

Featured 2017-07-12

«Ժամանակի և տարածության խելահեղ լաբիրինթոսում «Գնացք 12»-ը հայտնվել է իր 11-րդ մեկնարկի երրորդ կայարանում… Ուղևորներից յուրաքանչյուրը իր հետ կտանի ջինջ ակնթարթների մի փունջ՝ խոստովանելով որ ամենաթանկը հիշողություններն են»… Ահա այսպես արտահայտվեցին եզրափակիչ՝ «Պարզվեց՝ մենք նույն գնացքում ենք» կայարան ժամանած մանկավարժները: Աշակերտների հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու գործիքներով հարուստ կայարանում Երևանի Միքայել Նալբանդյանի անվ. թիվ 33, Ղևոնդ Ալիշանի անվ. թիվ 95, Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1, Արարատի մարզի Վանաշենի և Արալեզի, ինչպես նաև Կոտայքի մարզի Ֆանտանի, Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվ., Չարենցավանի Մ.Մաշտոցի անվ. թիվ 1 դպրոցները ներկայացնող մանկավարժները հակասական՝ երբեմն ուրախ, իսկ երբեմն թախծախառն հուզմունքով լցրեցին Dasaran կրթական կենտրոնը: Աշխատանքային սեմինարը լի էր բացահայտումներով, անակնկալներով և դրական բուռն տրամադրությամբ: Մասնակիցները նշեցին, որ գնացքում հանդիպեցին նոր ընկերների և ձեռք բերեցին կիրառելի հմտություններ հետագա աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.