News

Ներկայացվել է օրինակելի կանոնադրությունը վերահաստատող նախագիծ

Educational 2017-07-06

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ պետական հանրակրթական հաստատություններում օրինակելի կանոնադրությունը վերահաստատող նախագիծ: Նախագծում ներառված են փոփոխությունները և այն հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են: Օրինակելի կանոնադրության մեջ նկարագրված են ներառական կրթության հնարավորությունները, դպրոցների կառավարման խորհուրդներին և դպրոցի տնօրենի աշխատանքին վերաբերող հարցեր: Ըստ նախարարի` մինչև 2017թ. վերջը պետք է վերանայվեն դպրոցների տնօրենների նշանակման հարցերը, քանի որ հասարակության մեջ կա արդարացի դժգոհություն: Հատուկ դրույթի համաձայն՝ դպրոցը պարտավորվում է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը: Նախորդ նման նախագիծը ներկայացվել է 2002 թվականին: Աղբյուրը՝ Yerkir.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.