News

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ խորհրդի նիստ

Educational 2013-07-18

Երեկ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Նիստը վարեց խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա գտնվեցին 23-ը:
Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրեց ակադեմիայի  զարգացման  հնգամյա ծրագիրը:
 
Քննարկումից հետո,  համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության, փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն՝ 23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր ընտրվեց Արամ Իսաբեկյանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.