News

Շուրջ 3330 երեխա կմեկնի ամառային ճամբար

Featured 2013-07-17

Վորլդ Վիժն Հայաստան և ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացվելու է Ճամբարակի մշակութային կենտրոնի և Բորյան եղբայրների անվան թանգարանի վերանորոգումը, ինչպես նաև շուրջ 3330 երեխայի համար կազմակերպվելու են ամառային ճամբարներ:
Ինչպես հայտնեց Վորլդ Վիժն Հայաստան որակի և զարգացման բաժնի ղեկավար Լիանա Պողոսյանը հայտնեց, մշակույթի տանը բացվելու են տարբեր խմբակներ: «Խմբակներում երեխաները կսովորեն տարբեր արհեստներ և արվեստ: Այս կերպ փորձում ենք զարգացնել նրանց»: 
 
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանն էլ հայտնեց, որ իրենց հիմնական նպատակն է լինել երեխաների կողքին: «Մենք սատարում ենք նորարար և ստեղծագործական նախաձեռնությունները երեխաների համար, այսինքն` ամեն ինչ, ինչ որ կապված է երեխաների կյանքի ու պայմանների բարելավման հետ»,- ասաց նա: 
 
Այս երկու հիմնադրամներն արդեն երկու տարի է, ինչ համագործակցում են: Անցած տարի նրանց համատեղ ջանքերով շուրջ 2800 երեխա այցելել է ճամբարներ:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.