News

Հայաստանի փորձը՝ քննարկման առանցքում

Educational 2017-06-28

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ղրղզըստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը ՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Չ. Բեկիշևայի գլխավորությամբ: Այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում դասագրքերի` սովորողներին տրամադրման և բաշխման կարգը, մասնավորապես՝ «Դասագրքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործունեությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը՝ անդրադառնալով դպրոցների ֆինանսավորման կարգին, միասնական քննությունների անցկացմանը, ուսումնական հաստատությունների բեռնվածությանն ու տնօրենների ընտրությանը: Պատվիրակության անդամներին առավելապես հետաքրքել է ՀՀ դպրոցական դասագրքերի հրատարակության հետ կապված հարցեր: Մանուկ Մկրտչյանը նշել է, որ այս ոլորտում իրականացվող երկարատև և հետևողական քաղաքականության արդյունքում այսօր Հայաստանում ձևավորվել է հրատարակչությունների լիարժեք ցանց: Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.