News

<< Հրաժեշտ նախակրթարանին >>

Educational 2017-06-28

Տոնականորեն զարդարված դահլիճում նստել էին Նոր Հաճընի թիվ 3 հիմնական դպրոցի ավագ խմբի սաները, իսկ շուրջբոլորը համախմբվել էին հրաժեշտի խոսքի սպասող նրանց ընկեր-ընկերուհիները:Դահլիճը բազմամարդ էր, տիրում էր տոնական, բարձր տրամադրություն: Բարի երթի ջերմ խոսքերով, երգով, պարով և արտասանությամբ հրաժեշտի խոսք ասացին նախակրթարանի սաները: Իրավամբ մեծացել էին նախակրթարանի սաները, որոնք պատրաստ էին ոտք դնել նոր կյանք: Մայրենի լեզվի ու մայր հայրենիքի նկատմամբ մեծ սիրով տոգորված այն սրտառուչ խոսքը, գեղեցիկ պարը, ուրախ երգը, որ նախակրթարան հաճախելու տարիներին նրանց սովորեցրել էին դաստիարակ Ա. Միրզոյանը, երգի ուսուցչուհի Ն. Վարդանյանը, ակնհայտորեն նկատելի էր և արժանանում էր ներկաների գոհունակությանը և դրվատանքին:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.