News

Հայ աթլետները՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ

Sports 2017-06-27

Հունիսի 24-ից 25-ը Մալթայում կայացած աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Առաջնությանը մասնակցել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի 16 անդամ: Եվրոպայի չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ և 3000 մ վազքում: 3000 մ խոչնդոտավազքում և 400 մ արգելավազքում արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել Էլլադա Ալավերդյանը: Բրոնզե մեդալ են նվաճել Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում): Առաջնությանը մասնակցել է 12 երկրների շուրջ 400 մարզիկ: Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ տեղը: Աղբյուրը՝ Minsportyouth.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.