News

Ֆրանսիացիները շոկոլադի միջոցով աշխարհին պատմել են հայերի կոտորածի մասին

Featured 2017-06-26

Լա-Տրապ վանքին կից գործող ֆրանսիական շոկոլադ արտադրող Chocolaterie d’Aiguebelle գործարանը XIX դարի վերջին կոնֆետների տուփեր է թողարկել տարբեր կոլեկցիոնային բացիկներով: Ի սկզբանե նպատակը եղել է արտադրանքի վաճառքի մեծացումը: Ենթադրվում էր, որ գնորդը ձեռք կբերի կոնֆետներն այն բանի համար, որպեսզի ունենա բացիկների ամբողջական հավաքածուն։ 1889 թվականին Chocolaterie d’Aiguebelle-ն թողարկել է «Հայերի կոտորածը» անվանումով բացիկների հավաքածու: Այն պատմում էր 1895-1896 թթ․ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին։ Շարքը ներառել է 14 արյունոտ բացիկ և դրանցից յուրաքնաչյուրի մեկնաբանությունը։ Բացիկներում պատկերված են եղել թուրքերի կողմից հետապնդվող և ծովը նետվող հայերը, քրդերի կողմից հետապնդվող հայերը, ստրկության վաճառված հայերը։ «Հայերի կոտորած» սերիան ներառել է իր մեջ ոչ միայն հայերի, այլ նաև քրիստոնյաների հալածանքների պատկերներ։ Շոկոլադի գործարանը Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է բարձրագույն մեդալով` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցողի մասին աշխարհին իրազեկող հավաքածուի համար: Աղբյուրը՝ Artsakhpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.