News

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը արծաթե մեդալ նվաճեց

Sports 2013-07-17

27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի շախմատի մրցաշարի շրջանակներում երեկ հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը արծաթե մեդալ նվաճեց: 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով խաղաց ֆիլիպինցի Ուեսլի Սոյի դեմ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Հայ և ֆիլիպինցի շախմատիստները վաստակել էին 6.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ֆիլիպինցին զբաղեցրեց առաջին տեղն ու նվաճեց մրցաշարի ոսկե մեդալը:
 
Ընդհանուր հաշվարկում Հայաստանը, նվաճած մեկ ոսկե, 4 արծաթե ու մեկ բրոնզե մեդալով ընթանում է 34-րդ տեղում:
 
Աղբյուրը՝ sport.1in.am
 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.