News

«Մենք տարբեր ենք, բայց մենք ընկերներ ենք»

Educational 2017-06-26

2017թ. մարտի 3-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատունը, ՄԱԿ-ի հիմանդրամը /UNISEF/, Dasaran կայքի հետ համատեղ կրթական ծրագրի շրջանակում նկարչական մրցույթ իրականացրեց «Ճանաչիր ինձ իմ ունակություններով» թեմայով, որում ընդգրկված էին ՀՀ դպրոցներում ներառական կրթություն ստացող աշակերտները: Մրցույթի նպատակն էր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական հավասար հնարավորությունների ստեղծումը և շնորհալի աշակերտների բացահայտումը: Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցի 2-5-րդ դասարանի աշակերտները ևս մրցույթի մասնակցության հայտեր էին ներկայացրել «Մենք տարբեր ենք, բայց մենք ընկերներ ենք» անվանակարգում: Մրցույթին ակտիվ մասնակցություն դրսևորելու համար պատվոգրերի արժանացան Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտուհի Մարիամ Թադևոսյանը և չորրորդ դասարանում սովորող Անժելա Գրիգորյանն ու Գևորգ Գալստյանը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 31 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.