News

Համակարգչային սենյակներ Վայոց Ձորի մարզի բոլոր 50 դպրոցներում

Educational 2017-06-23

Վայոց Ձորի մարզի բոլոր 50 դպրոցներն այսուհետ կունենան նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ: Ծրագիրն իրականացվել է Հնդկաստանի, Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության շնորհիվ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 2009 թվականից սկսած՝ Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին՝ նպաստելով երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելուն: Համատեղ իրականացված այս ծրագիրը երրորդն է: Համագործակցության առաջին ծրագիրը կայացել է 2009-ին. վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը: Երկրորդը՝ 2012թ.-ին. Տավուշի մարզի 72 դպրոցներ համալրվել են համակարգիչներով: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչողներին՝ նշելով, որ դպրոցներում կա կոմպյուտերային պարկի թարմացման խնդիր և նման օգնությունները շոշափելի են։ Նախարարը նշել է նաև, որ Հնդկաստանում կա մեծ գիտական ներուժի, և մեր ժողովուրդներն իրենց դարավոր համագործակցությունը կարող են ավելի լավացնել։ ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն խոսքով՝ Վայոց Ձորի մարզի կրթական մեծ ծրագրի շրջանակում ստեղծվող լաբորատորիաների բյուջեն՝ 500.000 դոլարը, ամբողջությամբ փոխանցել է Հնդկաստանի կառավարությունը։ Նա նույնպես նշել է, որ մեր ժողովուրդների միջև համագործակցության դարավոր պատմության կա թե՛ բիզնես, թե՛ քաղաքական ոլորտներում։ Ըստ դեսպանի՝ Հնդկաստանի կառավարությունը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության միջոցով շարունակելու է իր մշտական աջակցություն ցույց տալ Հայաստանին կրթական ոլորտում: Ընդհանուր առմամբ՝ մոտ 7000 երեխա այս ուսումնական տարվա սկզբից կկարողանա օգտվել նորագույն համակարգիչներով հագեցած սենյակներից և աշխատել համակարգչային տարբեր ծրագրերով: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.