News

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՆ և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև

Educational 2017-06-21

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է նպաստել բնապահպանական կրթության կարևորմանն ու առավել տարածմանը ՀՀ կրթական տիրույթում` հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) և մասնագիտական կրթության համակարգերում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մասնակցելու բնապահպանական ոչ ֆորմալ կրթության խթանման համատեղ աշխատանքներին, ինչպես նաև հնարավորության սահմաններում աջակցելու ոչ ֆորմալ բնապահպանական կրթության տարածմանն ու առաջընթացին միտված ծրագրերին և գործողություններին, նպաստելու նշված ոլորտում խնդիրների լուծման հանրայնացմանը և լուսաբանմանը: Ըստ հուշագրի՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է մասնագիտական ներուժն ու մյուս կարողությունները ներդնել ի նպաստ ոչ ֆորմալ բնապահպանական կրթության ուղղությունների զարգացման, ԿԳՆ-ի և այլ շահագրգիռ կառույցների օժանդակությամբ նպաստել ուսուցիչների և դաստիարակների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանը` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ «Միտք սերմանի´ր, ծառ տնկի´ր» ուսումնական ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի հիման վրա: Հիմնադրամն աշխատանքներ կիրականացնի նաև հանրակրթության նախադպրոցական, տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական կրթության համակարգում քաղաքացիական կրթություն և համապատասխան մեթոդական աջակցություն ապահովելու ուղղությամբ: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.