News

Ապահով Համացանց

Educational 2017-06-21

Սայաթ-Նովայի անվան №10 ավագ դպրոցը այս տարի ևս մասնակցեց Ապահով Համացանց ծրագրի շրջանակներում հայտարարված ամենամյա մրցույթին (մրցույթը հայտարարվում է Հանրապետության բոլոր դպրոցներում): Ապրիլ ամսին դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մելինե Աբրահամյանը VIIIա դասարանի հետ համատեղ անցկացրեց <<Ապահով Համացանց>> թեմայով բաց դաս: Հունիս ամսվա ընթացքում, կատարված աշխատանքների ամփոփման ընթացքում, <<Լավագույն բաց դաս >> անվանակարգում հաղթողների շարքում էր նաև Վանաձորի Սայաթ-Նովայի անվան №10 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մելինե Աբրահամյանը, ով 17.06.17 թ- ին պարգևատրվեց պատվոգրով և խրախուսական մրցանակով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.