News

Կանցկացվի Դետրոյթի 6-րդ հայկական փառատոնը

Featured 2013-07-16

Դետրոյթի հայկական փառատոնի կոմիտեն և «Վարդանի ասպետներ» կազմակերպությունը հայտնել են, որ ս.թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Դետրոյթ քաղաքում կանցկացվի ամենամյա հայկական 6-րդ փառատոնը: Միջոցառումը կբացվի Հայաստանի և ԱՄՆ-ի հիմներով, որը կկատարի Ռուբիկ Մալյանը, ով Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու նվագախմբի ղեկավարն է:
Փառատոնի ժամանակ կներկայացվի հայկական մշակույթը՝ խոհանոցը, երաժշտությունը, ոսկերչությունը, արհեստն ու արվեստը, և այլն:
 
Միջոցառման առանցքային մասը կլինի «Արաքս» պարային խմբի ներկայացումը: Խումբը բաղկացած է տեղի հայ երեխաներից, որոնք հայկական պարեր են սովորում և արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել քաղաքում: Պարբերականը նշում է, որ սա Դետրոյթում անցկացվող առաջին ազգային փառատոնն է:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.