News

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակներով

Sports 2017-06-19

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկներն իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ են տոնել: Պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, մեկնարկել է հաղթանակով: Մրցումային երկրորդ օրը ռինգ դուրս եկած Նարեկ Մանասյանը 1/16 եզրափակչում հաղթել է թուրք Աքսին Բուրաքին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: Այնուհետև Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում հաղթել է Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսին՝ ի դուրս գալով 1/8-րդ եզրափակիչ: Մրցումային երրորդ օրը ռինգ դուրս եկած 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/16 եզրափակչում հաղթել է թուրք Իբրահիմ Գոգչեկին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: Մրցումային երրորդ օրը 1/8 եզրափակիչ է դուրս եկել նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Էստոնիայի ներկայացուցիչ Արտուր Զարյային: Մենամարտի 3-րդ ռաունդում մրցակցի մարտավկան հրաժարվել է շարունակել մենամարտը: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.