News

Հայ դպրոցականները՝ միջազգային օլիմպիադաներում

Educational 2013-07-16

Դանիայի Կոպենհագեն քաղաքում հուլիսի 7-15-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացան 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի, իսկ Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի ունեցած «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականը նվաճեց բրոնզե մեդալ:

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Ալեքսանդր Պետրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան), Վարդգես Մամբրեյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Գևորգ Մարտիրոսյանը  (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան),  Ալեքսանդր Վասիլյանը (ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան), իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան)՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան):

Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.