News

Ծանրորդներից ովքեր են մասնակցելու աշխարհի առաջնությանը

Sports 2017-06-08

Ծանրամարտի ազգային հավաքականը նախապատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը: Տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Ուկրաինայում անցկացված 18-օրյա հավաքից և նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում: Ուկրաինայում էին թե´ մեծահասակների, թե´ երիտասարդների և թե´ պատանիների հավաքականները: Անցկացված հավաքին մասնակցել է 20 ծանրորդ. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրել է, որ երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մեկնելու են երկու աղջիկ և չորս տղա: Աղջիկներից մեկնելու են Սոնա Պողոսյանը (75 կգ) և Արփինե Դալալյանը (+75 կգ), տղաներից՝ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ): Փաշիկ Ալավերդյանը նշել է նաև, որ ուսանողական խաղերին ամենայն հավանականությամբ մասնակցելու կմեկնեն միայն տղաները: «Վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն մտադիր ենք Ունիվերսիադա գործուղել միայն տղաներին, այն ծանրորդներին, որոնք մեդալի իրական հավակնորդ են՝ Անդրանիկ Կարապետյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին»,-նշել է Փաշիկ Ալավերդյանը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.