News

Կրկնակի տոն

Educational 2017-06-06

Այսօր 1-ն է հունիսի: Ամռան տաք ու պայծառ օրերից մեկը: Արևը վաղ է արթնացել և կարծես աշխարհի երեխաներին շշնջում է. ես ձեզ հետ եմ, թե մրսեք հանկարծ, ես ձեզ կջերմացնեմ ու կտաքացնեմ… Այսօր առավել քան ոգևորված են Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի սաները. նրանք վաղ են արթնացել և արդեն դպրոցի բակում են: Բոլորը շնորհավորում են, միմյանց ջերմ բարեմաղթանքներ հղում: Հետո, հետո լռում են և անխոս միմյանց նայում: Ախր, ախր այսօր նրանք առաջին անգամ քննություն են հանձնելու մայրենի առարկայից: Եվ չգիտեն էլ թերևս ինչպես կլինի: Ժամը ուղիղ 10-ն է: Նրանց շնորհավորանք և հաջողության խոսքեր է հղում դպրոցի տնօրեն Լ.Սարգսյանը: Վստահեցնում, որ նրանք հրաշալի հաջողության կհասնեն և կուրախացնեն բոլորին: Ոգեշնչման խոսքեր է հղում նաև դպրոցի փոխտնօրեն Ա.Քոլայանը: Նա ևս ոգևորում է նրանց ասելով, որ աշխարհի հրաշամանուկներից քսանմեկը սովորում են հենց այս դասարանում: Եվ շուտով դա ակներև կլինի: Անցնում է աշակերտների անվստահությունը: Սկսվում է քննությունը. Սահում են վայրկյանները և ահա հնչում է ուսուցչուհի Անի Գրիգորյանի թելադրած վերջին տառը: Հանձնվում են աշխատանքները: Ահա դպրոցականների վերլուծությունները. ի~նչ հեշտ էր: Իսկ դա նշանակում էր, որ ծով էր դպրոցականների գիտելիքները, իմացությունը: Արդյունքը շատ գոհացնող է: Շատ են ինները: Ուրախ են բոլորը. Չէ որ սա շատ գեղեցիկ սկիզբ է… Դպրոցի տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.