News

Երկու ֆուտբոլային հաղթանակ մեկ օրում

Sports 2017-06-05

Հունիսի 4-ին Մոլդովայում կայացել է Մոլդովայի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: Հաղթական միակ գոլի հեղինակ է դարձել Հակոբ Հակոբյանը:

 

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով`

1.Հենրի Ավագյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Վահագն Հայրապետյան, 10. Էրիկ Վարդանյան, 11. Հայկ Գալստյան, 17. Վահան Բիչախչյան, 19. Դավիթ Մարտիրոսյան, 21. Հայկ Սարգսյան, 22. Ռոբերտ Հակոբյան, 23. Նարեկ Պետրոսյան:

 

 Գլխավոր մարզիչն է Արթուր Պետրոսյանը:

Նշենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպմանը ևս Հայաստանի հավաքականը հաղթանակ է տոնել՝ հաղթելով 5:0 հաշվով։

Աղբյուրը՝ Tert.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.