News

Նկարչական մրցույթի ամփոփում և նոր կրթական խաղի շնորհանդես

Featured 2017-06-01

Ս.թ. հունիսի 1-ին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Dasaran կրթական ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Իմ ընկեր Ավգուստը» կրթական խաղի շնորհանդեսը և «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
 
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և այլ պատվավոր հյուրեր:
 
Միջոցառման շրջանակում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ մենք պետք է անենք ամեն ինչ ստեղծելու առանց սահմանափակումների այնպիսի միջավայր, որտեղ կբացահայտվի յուրաքանչյուր երեխայի տաղանդը՝ անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից:
 
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Dasaran կրթական ծրագրին այս նախաձեռնության համար: Նման գաղափարները նպաստում են, որպեսզի բոլոր երեխաները հնարավորություն ստանան իրենց ներդրումն ունենալ ապագայի կերտման գործում»,- իր խոսքում նշեց ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը: 
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով, շնորհավորելով բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության օրվա առիթով, նշեց, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների, ունեն ինքնաարտահայտման և ինքնադրսևորման իրավունք առանց որևէ խտրականության, ինչն էլ և փորձում է ապահովել Dasaran կրթական հարթակը:
 
«Իմ ընկեր Ավգուստը» կրթական խաղը և «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթը նպատակաուղղված են հանրակրթական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող և չունեցող աշակերտների շրջանում ներառման և հանդուրժողականության միջավայրի, ինչպես նաև կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի տարածմանն ու ամրապնդմանը: 
 
«Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած 1.347 հանրակրթական դպրոցների 2-12-րդ դասարաններում սովորող աշակերտներին: 
Նկարչական մրցույթին մասնակցելու համար աշակերտները ստեղծագործել էին «Մենք տարբեր ենք, բայց մենք ընկերներ ենք», «Ապրել ենք սովորում բոլորս միասին», «Կրթությունը բոլորիս համար. մենք կարող ենք միասին» թեմաների շուրջ:
 
«Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ շուրջ 100 մասնակից աշակերտ պարգևատրվեց զանազան արժեքավոր և խրախուսական մրցանակներով: 
 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.