News

Վերջին զանգ 2017

Educational 2017-06-01

2017թ մայիսի 26 –ը դեռ երկար կապրի Վանաձորի Գրիբոյեդովի անվան №11 ավագ դպրոցի թե′ ուսուցիչների, թե′ ծնողների և թե′ հյուրերի սրտում: Կրթօջախի 105 սաները իրենց անկրկնելի կատարումներով, որ շաղախված էին գեղարվեստական և գեղագիտական ճաշակի բարձր դրսևորումներով, հիացրին ներկաներին: Միջոցառումն առանձանում էր թե′ գեղարվեստական, թե′ կառուցվածքային յուրահատկությամբ: Դպրոցի և′ հաջողությունները, և′ ձեռքբերումները ներդաշնակորեն ձուլված էին սովորողների ստեղծագործական մտքի թռիչքին ու երևակայությանը: Շատ հուզիչ և յուրօրինակ էր տնօրենի խոսքը`ուղղված կրթօջախի սաներին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.