News

«Գնացք 12»-ը եզրափակեց իր հերթական երթուղին դպրոցական կայարաններով

Featured 2017-05-31

Ո՞վ է մեզ լսող, մեզ խանգարող կամ մեզ հետ համագործակցող աշակերտը: Ինչո՞ւ ենք մենք այս կամ այն վերաբերմունքը դրսևորում դասավանդման ընթացքում: Ահա այս և շատ այլ հետաքրքիր հարցադրումներ բացահայտեցին «Գնացք 12» աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչները՝ հասնելով խառնաշփոթում համագործակցության բանալիներով լի եզրափակիչ կայարան:
Իսկ Գնացքի ուղևորներն այս անգամ Երևանի թիվ 198, «Վարդանանց ասպետներ» թիվ 106, Հ. Հայրապետյանի անվան թիվ 78, Մ. Խորենացու անվան թիվ 143, Խ. Սամուելյանի անվան թիվ 47, Կոտայքի մարզի Քասախի թիվ 2 և Սևաբերդի դպրոցները ներկայացնող ուսուցիչներն էին:
 
Դպրոցական 12 տարիները խորհրդանշող «Գնացք 12» աշխատանքային սեմինարի վերջին երրորդ հանդիպումը լի էր անակնկալներով, ավարտի ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ սպասումով: 
 
Մասնակից ուսուցիչները  շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական ծրագրին հարազատ միջավայրի, հագեցած օրերի և նախադեպը չունեցող նորարարական ու տարբերվող սեմինարի համար՝ նշելով, որ դպրոց են վերադառնալու զինված տարբերվող ու կիրառելի աշխատանքային մեթոդներով:
 
Շարունակելի…
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.