News

10 կրթական հաստատություն լիցենզավորման հայտ են ներկայացրել

Educational 2013-07-15

Ս.թ. հուլիսի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստը: Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար, լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Մհեր Ղազարյանն ասաց, որ քննարկվելու են բոլոր հարցերը, այնուհետև ամփոփվելու են արդյունքները:

Մ. Ղազարյանը մասնավորապես նշեց. «Հայտերը 10-ն են, դրանք ուսումանական հաստատությունների, հանրակրթական, նախնական, արհեստագործական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին են»:

Կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը ներկայացրեց 10 հայտերը, ավելի մանրամասն ներկայացվեցին «Հեքիաթ» մանկական կենտրոնի և «Բերկուտ»  քոլեջ ՍՊԸ-ի լիցենզիա ստանալու մասին հայտերը: 
 
Հանձնաժողովի 4 անդամները  միաձայն կողմ քվեարկեցին բոլոր հայտերին:
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.