News

Արամ Հակոբյանը` «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի երրորդ մրցանակակիր

Sports 2017-05-30

Ավարտվել է Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը, ով վերջին տուրից առաջ 1-ին հորիզոնականում էր, պարտություն է կրել Կաասեն Տոր Ֆրեդրիկից և մրցաշարն ավարտել 7 միավորով՝ դառնալով երրորդ մրցանակակիր։ Ռուսաստանի ներկայացուցիչներ Կիրիլ Շուբինն ու Սերգեյ Լոբանովը 7․5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը։ Հայաստանը ներկայացնող մեր մյուս շախմատիստ Շանթ Սարգսյանը վերջին տուրում խաղացել է ոչ ոքի՝ 6․5 միավորով կիսելով 4-6-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ միավորներով, սակայն, նա գրավեց 4-րդ տեղը։ Նշենք, որ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլն էր։ 2-րդը տեղի կունենա Ջերմուկում հոկտեմբերի 3-16-ը, իսկ 3-րդը՝ Կիրիշի քաղաքում 2018 թվականի մայիսին։ Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.