News

«Աղետների ժամանակ առաջին բուժօգնության ցուցաբերում. արյունահոսություն». հատուկ դաս Dasaran-ում

Featured 2017-05-29

Dasaran-ը շարունակում է իրականացնել աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիրը՝ ներգրավելով ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների բազմաթիվ աշակերտների:

 

Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում այսօր Dasaran կրթական կենտրոնում անցկացվեց «Աղետների ժամանակ առաջին բուժօգնության ցուցաբերում. արյունահոսություն» թեմայով հատուկ դասընթացը, որը վարում էր «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը: Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի Զորական և Բերդավան գյուղերի դպրոցների աշակերտները: Դպրոցականների այցը կազմակերպվել էր «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) աջակցությամբ:

 

Արյունահոսության դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման մասին հստակ գիտելիքների ձեռքբերումը և դրանց ճիշտ կիրառումը կարող է կենսական նշանակություն ունենալ աշակերտների համար ոչ միայն աղետների ժամանակ, այլ նաև բազմաթիվ արտակարգ իրավիճակներում, որոնք կարող են ստեղծվել տարբեր միջոցառումների իրականացման ընթացքում:


Ծրագիրն իրականցվում է Համաշխարհային բանկի, Dasaran-ի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.