News

ԱՄՆ փոխդեսպանի այցը Բազմաղբյուր

Educational 2017-05-28

Մայիսի 25-ին Բազմաղբյուրի Ն.Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցը հյուրընկալեց ԱՄՆ փոխդեսպան `Ռաֆիկ Մանսուրին,դեսպանատան և Խաղաղության կորպուսի աշխատակիցներին:Այցի նպատակը Բազմաղբյուր գյուղում արդեն մեկ տարի ապրող Խաղաղության կորպուսի կամավոր Տովա Գոլդի աշխատանքին ծանոթանալն էր: Բազմաղբյուրի դպրոցը տոնական տրամադրության մեջ էր: Դպրոցի աշակերտները ,աշխատակազմը աղուհացով դիմավորեցին փոխդեսպանին: Կատարվեց դասալսում 6-րդ դասարանում:Դասը վարում էին կամավոր` Տովա Գոլդը և անգլերենի ուսուցչուհի` Ա. Հովսեփյանը: Այնուհետև հյուրերը շրջագայեցին դպրոցում ,լսեցին աշակերտների սահուն անգլերեն խոսքը,որով նրանք ներկայացրին Բազմաղբյուր գյուղի ,հայ ժողովրդի պատմությունը,հյուրընկալությունը և մշակույթը:Հյուրերը հյուրընկալեցին նաև աշակերտների ձեռքերով պատրաստված հայկական ավանդական սեղանի շուրջ:Աշակերտները երկու երկրների բարեկամությունը ներկայացրին նաև երգով ու պարով:Այցին ներկա էր Արագածոտնի ԿՄՍ վարչության պետ Մ. Աբգարյանը: ԱՄՆ փոխդեսպանը նշեց,որ 2017 թ հոբելյանական է ,քանի որ ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության բարեկամության 25 տարին է լրանում,հետո ավելացրեց,որ ապրում է Երևանում և ճանաչում է միայն Երևանը: Այստեղ գալով` ճանաչեց Հայաստանը... Վերջում փոխդեսպանը և Խաղաղության կորպուսի աշխատակիցները այցելեցին Բազմաղբյուրի այն տունը ,որտեղ բնակվում է Խաղաղության կորպուսի կամավորը:

Արագածոտն, գ. Բազմաղբյուրի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.