News

«Վերջին դաս»

Educational 2017-05-27

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Վերջին դաս» արարողությունը, դասղեկ Է. Մանուկյան «Վերջին դաս»-ը սկսվեց աշակերտների` միմյանց ներկայացնելով: Այնուհետև աշակերտներն իրենց ջերմ ու շնորհակալական խոսքերն ուղղեցին իրենց դպրոցին, ուսուցիչներին: Կարևորեցին ուսուցիչների անգնահատելի դերն իրենց կյանքում, շեշտեցին, որ իրենց կայացման ու հաստատման գործում մեծ է դպրոցի դերն ու կարևորությունը: Շրջանավարտները իրենց երախտագիտության խոսքերն ուղղեցին նաև ծնողներին, որոնք այս դպրոցական տարիներին իրենց կողքին են եղել, աջակցել են ու սատար կանգնել: Շրջանավարտները նաև հպարտությունով նշեցին ներկայումս հայոց բանակում ծառայող իրենց համագյուղացիներին և շնորհակալություն հայտնեցին ծնողներին և ուսուցիչներին հայրենասեր զինվորներ դաստիարակելու համար: Շրջանավարտները միմյանց բարեմաղթանքների խոսքեր ուղղեցին և զարդարեցին կենաց ծառը: «Վերջին դաս»-ը լի եր անակնկալներով և հուզառատ պահերով, այն հաջողված հետաքրքիր և մեծ խրախուսանքի արժանի դաս էր:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.