News

Հրաժեշտ Այբբենարանին:

Educational 2017-05-26

2017թվականի մայիսի 22-ին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում կայացավ IԱ դասարանի միջոցառումը՝ նվիրված հրաժեշտ Այբբենարանին: Միջոցառումը սկսվեց տոնին համահունչ երգ-պարով: Բեմադրությամբ ներկայացրեցին, որ ամենակարևորը կյանքում ոչ թե ոսկու փայլն է, այլ գիտության լույսը, որը կցրի խավարը: Բեմադրեցին Վռամշապուհ արքայի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի մտահոգությունը՝ ազգի գոյության համար: Ինչու՞ պիտի հայը կրթվի օտար գրով, օտար հողում: Մաշտոցը գնաց ստեղծեց տառեր և երբ վերադարձավ բազմությունը ցնծությամբ նրան դիմավորեց ուռենու ճյուղերով, ծաղիկներով, դհոլ զուռնայով և պարով: Այնուհետև բեմականացմամբ ներկայացրեցին տառերի ստեղծման պատմությունը: Մեծարեցին Մեսրոպ Մաշտոցին, երգեցին ու պարեցին այբուբենը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.