News

Հայերի 11 ամենահայտնի հայտնագործությունները

Featured 2017-05-26

Տարբեր պատմական ժամանակաշրջաններում հայերը, բնակվելով գրեթե բոլոր մայրցամաքներում, մշտապես զարմացրել են իրենց գյուտերով ու հայտնագործություններով: Հայերի ստեղծած ամենահայտնի իրերն ու տեխնոլոգիաները փոխել են աշխարհն ու հեշտացրել մարդկության կյանքը: 1.Հովհաննես Ադամյան 1924-25 թթ. գունավոր հեռուստատեսության ստեղծողներից մեկն է: Նրան է պատկանում նաև այս ոլորտում արված ավելի քան 20 հայտնագործություն: 2.Արտաշես Հայկանյան Նրա հայտնագործությունների թվում են ծալքավորված ձողիկը, ավտոմեքենաների դիմապակու կապույտ պաշտպանիչ շերտը, սննդամթերքի պահպանման համար նախատեսված կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերն արտադրող մեքենան: 3.Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյաններ ԱՄՆ-ում 1929-ին նրանք հիմնադրել են առաջին յոգուրտի արտադրությունը` մածունի օգտագործմամբ: 4.Ալեքս (Ալեք) Մանուկյան ԱՄՆ-ում բնակվող գործարար, բարերեր և տեխնոլոգ Ալեք Մանուկյանը 1954-ին արտոնագրել է ժամանակակից ծորակը: 5.Գաբրիել Կազանջյան Նա 1908-ին ստեղծել է մազերը չորացնելու համար նախատեսված սարքը, որն իրենից ներկայացնում են մերօրյա վարսահարդարիչի նախատիպը: 6.Քրիստոֆեր Տեր-Սերոբյան 1854-ին հայտնագործել է ԱՄՆ դոլարի կանաչ ներկը, որը չի կեղծվում: 7.Ավետիս Զիլճյան 1929-ին ԱՄՆ-ում հիմնել է Zildjian Cymbal Co. ապրանքանիշի ծնծղաների առաջին գործարանը: 8.Ռուբեն Էքսերջյան Հայտնագործել է զենիթային սպառազինման տեսակը, որն ամերիկյան ուժերը կիրառել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին: 9.Հարրի Թաթոսյան 1921-ին ԱՄՆ-ում հայտնագործել է բոլորին հայտնի պաղպաղակի բաժակները պատրաստող սարքը: 10.Էմիկ Ավագյան ԱՄՆ-ում բնակվող գյուտարարը 57 ստեղծագործության հեղինակ է, որոնք նպաստում են հաշմանդամների կյանքի հեշտացմանն ու բուժմանը: Էմիկը հիվանդ է եղել մանկական ուղեղային կաթվածով: ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին վերջինիս պարգևատրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում ամենանշանակալի ներդրման» համար: 11.Լյութեր Ջորջ Սիմջյան Նրա գյուտերի շարքին են դասվում ավելի քան 20 հայտնագործություն, որոնց թվում են բանկոմատը, ֆոտոխցիկը, պրոյեկտորը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.