News

Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը

Educational 2013-07-12

ՀՀ կրթության և գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը երեկ վարեց հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքներով` առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր:
 
Պատասխանատու քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, և եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները: Նշված հարցի շուրջ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է իր տեսակետը, համաձայն որի՝ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, և կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները և, երբեմն, նաև շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարգ անցնող 63 դիմորդին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ,  աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, որոնց ևս պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն: 
 
Աղբյուրը՝ aravot.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.