News

Ուղևորաշատ «Գնացք 12»-ը ժամանեց եզրափակիչ կայարան

Featured 2017-05-25

Այս անգամ էլ Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» աշխատանքային սեմինարը մեկնարկել էր Երևանի Ն. Սաֆարյանի անվան թիվ 164, «Վարդանանց ասպետներ» թիվ 106, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 9 և Արմավիրի մարզի Դաշտի դպրոցները ներկայացնող մանկավարժների համար:
Եռօրյա աշխատանքային սեմինարի շրջանակում կրթական կենտրոն այցելած ուսուցիչները ուղևորվեցին կայարաններ, որտեղ հնարավոր է գտնել աշակերտներին հուզող ամենատարբեր վարքաձևերի պատճառներն ու դրանց հետ հարաբերություններ կառուցելու կիրառելի մեխանիզմներ:
 
Դպրոցական 12 տարիները խորհրդանշող գնացքն իր ուղևորներին օգնեց թափանցել տարրական, միջին դասարաններում սովորող և պատանեկությունը հնարավորությունների իսկական շտեմարան համարող ավագ դասարանցիների ամենատարբեր խնդիրներից ներս և իրենց աշխատանքային գործիքների սնդուկը հարստացնել այդ խնդիրների լուծման բանալիներով:
 
Ուսուցիչները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան նաև դասավանդման ընթացում իրենց անձնային հատկանիշների դրսևորմանը, ընտրած դաստիարակության ոճերին և գործնականում դրանց կիրառման արդյունավետությանը:
 
«Գնացք 12»-ի մասնակիցները փորձեցին գտնել խրախուսանքի և գովասանքի, պատժի և զրկանքի սահմանը՝ բացահայտելով դասավանդման ընթացքում իրենց ստանձնած դերը և այդ դերում իրենց իսկ ընտրության մասնիկը:
Անտեսված չմնաց նաև դասարանագույն արկղիկը, որն ուսուցիչները լցրեցին հետաքրքիր հարցերով և առաջարկներով:
 
Հանդիպման երրորդ՝ «Համագործակցենք խառնաշփոթում» անվանումը կրող կայարանը, լի էր հետաքրքիր տպավորություններով և անակնկալներով: Այստեղ մանկավարժ-ուսուցիչները անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին:
 
Ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական ծրագրին՝ ընդգծելով, որ սեմինարն ուղղորդեց իրենց ճիշտ կերպով կրթել չարաճճի աշակերտներին և Dasaran-ի օրինակով վերափոխել իրենց կրթական միջավայրը:
Նրանք հաջողություններ մաղթեցին նախագծին, իսկ աշխատանքային սեմինարին դեռ չմասնակցած գործընկերներին՝ նմանատիպ բերկրանքի պահեր և վառ տպավորություններ:
 
«Գնացք 12» արդիական կրթաձևերի եռօրյա աշխատանքային սեմինարին մասնակցած ուսուցիչները, իհարկե, ստացան մասնակցության հավաստագրեր:
 
Շարունակելի…
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.