News

Կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն հանդիպել է հայ պատանիների հետ

Featured 2013-07-12

Երեկ՝ հուլիսի 11-ին, ԹՈՒՄՈ կենտրոնի սաները հանդիպում ունեցան ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոնի հետ: Նա հայտնի է որպես էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմեր ստեղծող կինոռեժիսոր: Ռեժիսորը խոսեց իր կյանքի, աշխարհի, տեխնիկայի և արվեստի մասին:
Ըստ Ռեջիոնի` աշխարհի երեսին որքան շատանում է մարդ արարածը, այնքան վերանում են լեզուները. «Երբ աշխարհը նոր էր, աշխարհի երեսին կար 30.000 լեզու և բարբառ, իսկ այսօր ընդամենը 4000-ի է հասել»: 
 
Ռեժիսորը վերջին անգամ Երևանում էր եղել 2006թ. և նույն տարում էլ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում ստացել էր Ս. Փարաջանովի անվան հատուկ մրցանակ` «Համաշխարհային կինեմատոգրաֆիայում ներդրման համար»: Ռեժիսորն այս ընթացքում հասցրել էր նկատել, որ Երևանը ևս միանում է աշխարհի տեմպին. «Այդ ժամանակ, երբ ես դուրս էի գալիս երևանյան փողոցներով զբոսնելու, շատ արագ էի քայլում, որի հետևանքով շատերին հարվածում էի: Երևանի «աշխարհը» այսօր շատ արագ է քայլում, որը դուք դեռ չեք նկատում: Ես նկատում եմ, որ 7 տարի անց Երևանը միանում է աշխարհի տեմպին: Քայլում են` երեխաներին հետևներից քաշելով»: 
 
Ըստ կինոռեժիսորի` մենք չենք ապրում տեխնոլոգիայով, մենք շնչում ենք այն. «Մեր միջավայրը տեխնոլոգիա է: Ամեն ինչ տեղակայված է տեխնոլոգիայի մեջ»: Նա միանշանակ համոզված է, որ ոչ թե մեր միտքն է դրդում գործողության, այլ գործողությունն է ազդում մտքի վրա. «Մենք դառնում ենք այն, ինչ անում ենք… ահա, թե ինչ է առօրյան, իսկ առօրյան դառնում է սովորություն»: 
 
Աղբյուրը՝ aravot.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.