News

Տառահանդեսներ՝ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Educational 2017-05-25

Մայրենի լեզվի տառ ու բանը, հայոց ոսկեղենիկ լեզուն, Մեծ Մաշտոցի սրբազան գործը փառաբանվեց Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում իրականացված երկու առաջին դասարանների տառահանդեսների ընթացքում՝ դասվարներ Ս.Հարությունյանի և Օ. Զաքարյանի գլխավորությամբ: Երկու դասարաններն էլ լրջորեն էին նախապատրաստվել և կարողացան ցուցադրել գեղեցիկ միջոցառումներ: Երեխաներն իրենց խոսքում կարևորեցին մայրենի լեզվի դերը, փառաբանեցին մեզ հայ պահող, մեր ինքնությունը եզակիացնող, մեզ միավորող հայոց լեզուն, նրա՝ մեզ համար զինվորներ դարձած տառերը: Խոսեցին դպրոցի,ուսման կարևորության մասին, երգեցին հրաշալի երգեր, որոնք նվիրված էին Հայաստան աշխարհին, հայոց լեզվին, Մեսրոպ Մաշտոցին: Յուրօրինակ էր Iա դասարանի տառերին նվիրված խոսքը, որի ընթացքում, խոսքին զուգահեռ ցուցատախտակի վրա ստացան հայոց ոսկեգույն տառերի բուրգը՝ Աստված, Սուրբ Հոգի և Քրիստոս անկյուններով: Միջոցառումն ամբողջացրեց երգ-պարը, որի ընթացքում տղաները աչքի ընկան ոգևորիչ ու խրոխտ, իսկ աղջիկները՝ նազանի պարով: Երկու միջոցառումների ընթացքում էլ դահլիճը կահավորված էր թեմային համապատասխան ու գեղեցիկ: Վերջում երեխաները տնօրենության կողմից ստացան տառաճանաչության վկայականներ, իսկ միջոցառման հյուր, քաղաքի հոգևոր տեր Ղազարը օրհնեց երեխաներին ու շնորհավորեց նրանց մուտքը դեպի գիտելիքների աշխարհ:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.