News

«Մե՞ծ եմ, թե՞ փոքր»

Educational 2017-05-25

2017թ. Մայիսի 23–ին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի Iբ դասարանը տոնեց տարեվերջյան միջոցառում, որը նվիրված էր «Այբբենարանի ավարտին»: Միջոցառման վերնագիրն էր՝ «Մե՞ծ եմ, թե՞ փոքր»: Դահլիճին հաղորդվել էր տոնական տրամադրություն: Միջոցառումը կազմված էր մի քանի մասերից: Աշակերտները ներկայացրեցին, որ արդեն մի քիչ մեծացել են, չէ՞ որ կարող են նամակներ գրել, մեկը՝ հայրիկին, մեկը՝ մայրիկին, մեկը՝ տատիկին, մյուսները՝ մոլորակին և դպրոցին, իսկ ծնողները և տատիկը դահլիճից պատասխանեցին նամակներին: Աշակերտները խաղաղության կոչ արեցին ողջ մոլորակին, լույսերով ստացան խաղաղության նշանը: Վերջում բեմականացվեց դրվագ, որտեղ ծույլ աշակերտը չէր ուզում սովորել, բայց նրան այցելեցին Հ. Թումանյանի հեքիաթների հերոսները և նա տեսնելով նրանց, ցանկություն է հայտնում սովորելու: Աշակերտները միահամուռ կերպով հեքիաթների հերոսներից Գիքորին ծանոթացրին հայոց այբուբենին: Միջոցառումը ավարտվեց բոլորին նվիրելով «Լուսաշող ժպիտ» կատարումը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.