News

«Գիտե՞ս արդյոք» խաղ-մրցույթը Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Educational 2017-05-24

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում ընդունված է ինտելեկտուալ խաղ-մրցույթներ կազմակերպելը: Այս տարի մրցույթ անցկացնելու նախաձեռնողը և կազմակերպողը Աշակերտական խորհուրդն էր: ԱԽ-ի Ուսումնական և Տեղեկատվական հանձնախմբերի համագործակցությամբ ծնվեց և իրականացվեց «Գիտե՞ս արդյոք» խաղ-մրցույթը, որը նվիրվեց ՀՀ Անկախության 25-ամյակին: «Ճանաչիր հայրենիքդ» կարգախոսով մրցույթի թեման Հայաստան աշխարհն էր՝ իր մշակույթով, գիտությամբ, աշխարհագրությամբ, պատմությամբ, սպորտով: Մասնակից թիմերը 5-ից 9-րդ դասարանների թիմերն էին՝ 7-ական աշակերտով: Խաղն անցկացվեց 3 փուլով: 1-ին փուլից հետո մասնակից 7 թիմերից 2-րդ փուլ անցան առավել միավոր հավաքած 4 թիմ: Այս թիմերը վիճակահանությամբ ընտրեցին թեմաներ, որն այս փուլում հայ ճարտարապետության եզակի կառույցներն էին՝ Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Տաթև: Հետաքրքիր խաղից հետո եզրափակիչ փուլ դուրս եկան 2 թիմ՝ 6ա և 5ա դասարանների թիմերը: Եզրափակիչ վերջին փուլի թեման Շուշի քաղաքն էր՝ իր պատմությամբ ու ազատագրումավ: Այս խաղը նվիրվում էր Շուշիի ազատագրման 25 ամյակին: Խաղի կազմակերպիչ և վարողներ 6-րդ դասարանի աշակերտներ Խալաթյան Ալեքսանդրը և Գրիգորյան Մարիամը եզրափակիչ փուլն սկսեցին Շուշիին նվիրված համերգային փոքրիկ ծրագրով: Հնչեցին Շուշիի հիմնը, երգեր, Շուշիի մասին բանաստեղծություններ: Խաղն անցավ հետաքրքիր և բուռն պայքարում: Հաշվիչ հանձնաժողովի հաշվարկով վաստակած առավել միավորներով հաղթող ճանաչվեց 5ա դասարանի թիմը: Շուրջ երկու ամիս տևած խաղի արդյունքում երեխաները հարստացրին իրենց գիտելիքները Հայաստան աշխարհի մասին: Վերջնական արդյունքում հաղթեց գիտելիքը: Որոշվեց խաղը դարձնել ամենամյա:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.