News

«Մեր մեծերը»

Educational 2017-05-24

2017թվականի մայիսի 19-ին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում կայացավ համադպրոցական միջոցառում՝ «Մեր մեծերը» թեմայով: Միջոցառման նպատակն էր արժևորել արվեստը՝ իբրև հայապահպանության համահայկական հոգևոր հայրենիքի գոյության զորեղ կռվան: Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Տ. Չուխաջյանին, ով հայակական օպերայի և կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր: Նա սերտորեն համագործակցել է Պոլսի Արևելյան թատրոնի հետ: Գրել է երաժշտություն Պ. Դուրյանի «Վարդ և շուշան» թատերագրության համար: Առանձնակի արժևորվեց Հ. Այվազովսկու արվեստը, ով հանճարեղ ծովանկարիչ լինելուց բացի նաև մեծ հայրենասեր էր: «Իններորդ ալիք» կտավը ներկայացվեց որպես նկարչի հոգու ապրումների բարձրակետ: Սփյուռքում ճերմակ ջարդի դեմ պայքարում հնչեղ էր Վ. Թեքեյանի քնարը: Մեծ ոգևորությամբ աշակերտները ներկայացրեցին Թեքեյանի բանաստեղծությունները : Վերջում մասնակիցները դիտեցին Հ. Այվազովսկու կտավները, լսեցին հատվածներ Տ. Չուխաջյանի օպերետից, որի հիման վրա նկարահանվել է «Կարինե» ֆիլմը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.