News

Արցախցի մարզիկները՝ Եվրոպայի առաջնության հաղթողներ

Sports 2017-05-24

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 17-20-ն անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել են առաջին, երեքը` երրորդ տեղ: Պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Արսեն Բաղրյանը, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Աբրահամյանը և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը: Երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ բրոնզե մեդալակիրներ են դարձել Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 800 մարզիկ՝ 28 երկրից: Աղբյուրը՝ Artsakhpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.