News

Կյանքի լավագույն արժեքներ...

Educational 2017-05-23

45-րդցիները տարեվերջյան՝ իրենց բնորոշ եռուզեռի մեջ են. տարեվերջյան ամփոփիչ դասեր, ստուգատեսներ, մտամրցույթ, բազմաբնույթ և յուրօրինակ միջոցառումների փունջ, որոնցից հերթականը ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանցիներինն էր: Գրականության դասերից, և ոչ միայն գրականության, քաղած գիտելիքներով էին կառուցել իրենց հոգու պարտեզը՝ մշտամնա բնակիչներ դարձնելով ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ու ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԽԻՂՃՆ ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄՔՆ ու ՏՈԿՈՆՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԿԵՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ու ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Եվ այս ամենին միավորողը՝ ՍԵՐԸ: Ու այդ սիրով էր տոգորված «Կյանքի լավագույն արժեքներ» խորագիրը կրող միջոցառումը: Մի քանի օր, և կազդարարվի ուսումնական տարվա վերջնարկը: Ուսումնական առարկաներից գիտելիքներն ու գնահատականներն ամփոփվում են դասամատյաններում, իսկ արժեքները մեր սաները պահելու են իրենց հոգիներում, փոքր ու մեծ, կարծր ու փխրուն սրտերում: Եվ´ ցուցադրվող տեսանյութը, և ´ հոգեթով երաժշտությունը, և ´ քնքուշ աղջիկների բազմիմաստ պարը, և ´ «Հոգու պարտեզ» պոեմը, և ´ հնչած թևավոր մտքերը նպատակաուղղված էին մարդ դաստիարակելու վեհ գործին՝ բարձրաձայնելով դպրոցից, դասավանդող ուսուցիչներից քաղած «Կյանքի դասերը»: Կանգնեցե´ք, մարդի´կ ... Մի´ թողեք հոգին թպրտա մենակ, Ու մարդու կողքով մի´ անցեք, մարդի´կ ...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.