News

Ամառային ուսանողական խաղերում Հայաստանը 38-րդ տեղում է

Sports 2013-07-11

27-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերում, որն այս տարի անց է կացվում Կազանում, թիմային պայքարում Հայաստանը նվաճել է 1 բրոնզե և 1 արծաթե մեդալ և այժմ` 5-րդ օրվանից հետո, առաջ է ընթանում 38-րդ հորիզոնականում:
Ունիվերսիադայի մասնակից 162 երկրներից երեկվա դրությամբ մեդալ նվաճել էին ընդամենը 50-ը: Առայսօր մեր հավաքականի հաշվարկին մեդալներ բերել են միայն բռնցքամարտիկները: Երեկ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը դարձավ ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, իսկ մինչ այդ Հենրիկ Մոկոյանը 56 կգ քաշային կարգում բավարարվել էր բրոնզե մեդալով: 
 
Աղբյուրը՝ aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.