News

Կրկին զիլ ու զրնգուն հնչում են մանկական ձայները

Educational 2017-05-23

Կրկին տոն է Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի հարկի տակ: Տատիկներ, պապիկներ, հայրիկներ ու մայրիկներ, հյուրեր, ուսուցիչներ, լեցուն դահլիճ, անհամբեր հայացքներ… Սպասումը երկար չտևեց. երաժշտական հնչյունների ներքո մանկական ու աշխույժ շարժուձևով բեմում հայտնվում են մեր դպրոցի ամենափոքրիկ սաները՝ 1-ին դասարանցիները: Տոնը սկսված է. զատիկի պես պուտիկավոր, գեղեցիկ ու տոնական զգեստների մեջ մեր փոքրիկները հենց բեմում մեծացան, հասունացան: Զարմանք ու հիացք պարգևեցին նրանք բոլոր ներկաներին: Երգը, պարը, հնչեղ բառերն ու ոտանավորների շարանը նվիրված մայրենիին, հայրենիքին և հայ գրերի ստեղծմանը նուրբ մետաքսի թելով միահյուսվեցին հայոց այբ բեն գիմ ին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ երբ կրթարանի պատերից դուրս են հորդում մանկական զիլ ձայները՝ հեգելով Արաքս, Արարատ, Մաշտոց, դպրություն բառերը մայրենի լեզվով, ուրեմն հայը կա, նա ապրում է ու կապրի հավիտյան: Եվս մեկ սերունդ դարձավ տառաճանաչ ու գրաճանաչ. և այս փոքրիկները կյանքում կքայլեն կանաչ ճանապարհով, որտեղ կան բազում լուսավոր արժեքներ: Իսկ մենք՝ մեծերս, խաղաղվում ենք, քանզի կան մեր վաղվա օրը կերտողների նոր սերունդը: Հավատում ենք, որ նրանք կդառնան իրենց ապուպապերի իսկական փոխարինողներ՝ իրենց սիրելի առաջին ուսուցչուհի Ծ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.