News

«Ծովն իմ կյանքն է»

Educational 2017-05-22

Մայիսի 22-ին Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոցում կայացավ ցերեկույթ` մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների թեմայով: Միջոցառմանը ներկա գտնվեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Աբովյան համայնքի ղեկավարՎահագն Գևորգյանը: Նա նախ մանրամասներ ներկայացրեց մայիսի 4-9-ը աբովյանցի 40 աշակերտների` Ղրիմ կատարած այցից, որի շրջանակներում աբովյանցիները, այդ թվում նաև թիվ 10 դպրոցի աշակերտներից ոմանք, այցելել էին Թեոդոսիայում Այվազովսկու տուն-թանգարան, անմիջականորեն ծանոթացել նրա ստեղծագործական կյանքին, ապրելակերպին և այլն: Քաղաքապետը կարևորեց նման միջոցառումների անցկացումը` երեխաների մեջ ստեղծագործական ունակությունների բացահայտման, գիտա-կրթական արժեքների արմատավորման տեսնակյունից: Միջոցառումը կրում էր «Ծովն իմ կյանքն է» խորագիրը` նկատի ունենալով նաև հանգամանքը, որ այս տարի լրանում է Այվազովսկու ծննդյան 200-րդ տարեդարձը, ինչն էլ մշակութային տարին ինքնաբերաբար դարձնում է հոբելյանական: Ցերեկույթի նախաձեռնությունը դպրոցի արվեստասեր աշակերտներինն էր` կերպարվեստի ուսուցչուհի Արմինե Վարդանյանի ղեկավարությամբ: Դպրոցի աշակերտները ցուցադրեցին իրենց հեղինակած աշխատանքները, ինչպես նաև բեմում ներկայացրին ստեղծագործական անիմացիա:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.