News

“Ամենախելացին” Սևանի N4 հիմնական դպրոցում

Educational 2017-05-22

Տարեվերջյան գեղեցիկ միջոցառման հեղինակ ,աշխարհագրության ուսուցչուհի Լիլյա Խանդանյանի նպատակն էր 6-րդ դասարանցիների շրջանում բացահայտել ամենախելացի աշակերտին: «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի կանոններին համապատասխան,ուսուցչուհին նախօրոք ծանոթացել էր աշակերտների նախասիրություններին:Հարցերը ընդգրկում էին դասընթացի բոլոր առարկաները : Խաղին մասնակցում էր 12 աշակերտ: Պայքարը հատկապես սուր բնույթ ստացավ վերջին փուլում: Եռյակի մասնակիցներ Մարի Նավասարդյանը,Անդրանիկ Չոբանյանը և Էլինա Խաչատրյանը գրեթե չէին զիջում միմյանց: Ի վերջո խաղն ավարտվեց Էլինա Խաչատրյանի հաղթանակով,որն էլ ճանաչվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի հաղթող: Խաղին ներկա էին նաև տնօրենության ներկայացուցիչներ,ուսուցիչներ,ծնողներ և աշակերտներ: Խաղի կազմակերպիչ Լ.Խանդանյանը և հաղթող Է.Խաչատրյանը արժանացան տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի շնորհակալագրերին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.