News

Մեկնարկում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը

Featured 2017-05-22

Յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Այս մասին հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանում:

 

Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր նախաձեռնությանը միացել է 2012 թվականից: 2012-2016 թթ. հանրապետությունում իրականացվել է 199 միջոցառում,  նպատակային բազմաբնույթ ծրագրեր, որոնց մասնակցել է 8486 մասնակից: Այս տարի ևս Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն շուրջ 35 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ (վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինա, փառատոներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգներ, ցուցահանդեսներ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում և այլն):

 

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացվող ծրագրերի յուրօրինակ հանրագումար-ստուգատես է, որի ընթացքում հանրությանը կներկայացվի գեղարվեստական կրթության կարևորությունը, այս ասպարեզում արտերկրի առաջավոր փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը նպատակաուղղված այն բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվել ու ամրապնդվում են ՀՀ կառավարության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծրագրերով:

 

Աղբյուրը՝ Mincult.am



 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.