News

Տոնական օրերը Վարդենիսի N 4 հիմնական դպրոցի ջերմ հարկի տակ....

Educational 2017-05-21

Մայիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 4 հիմնական դպրոցի 2016-2017 ուստարվա ավարտին հերթական միջոցառումը: Դերակատարները 2-րդ «Ա» դասարանի աշակերտներն էին, որոնց ոգեշնչել ու ոգևորել էր երիտասարդ դասվար՝ բայց արդեն սիրված ու հմուտ ուսուցչուհի Իռենա Գրիգորյանը: Դպրոցի հանդիսությունների փոքր դահլիճի բեմում գարնանային տրամադրություն էր` իր հմայքներով` ծիլ, ծաղիկ, արև…, և որոտացող Ամպ ու Կայծակով: Դահլիճը ձևավորված էր գարնանային գեղեցիկ ծաղիկներով այն լցվել էր գարնան շնչով, ծաղիկների բույրով, արևի անուշ ջերմությամբ, թռչունների դայլայլով, քանի որ երկրորդ դասարանցիները սրտաբուխ երգում, պարում, արտասանում էին:Ամեն ինչ հրաշալի էր, գեղեցիկ և ուսանելի, նույնիսկ՝ օրինակելի: Հոգին ջերմացնող, գարնանային տրամադրություն պարգևող և սիրով շաղախված էր աշակերտների սահուն խոսքն ու արվեստի գեղեցիկ կատարումներն,որոնք ուսումնական տարվա ընթացքում ուսուցչուհու և նրա ծնողների, ուսուցիչների հետ համագործակցության արդյունքն էր, ինչպես նաև ուսուցչուհու կատարած աշխատանքների հանրագումարն էր: Մանուկների պայծառ հայացքները խինդ ու բերկրանք էին հաղորդում հանդիսատեսին: Աշակերտները մանուշակի ծնունդով ու ծաղկումով ներկայացրին բնության թովչանքը և հոգիների խայտանքը, ձյան հալոցքը, այգաբացի լույսի մեջ նոր կյանքի ծնունդը: Իրենց գեղեցիկ արտասանությամբ, երգերի հրաշալի կատարումներով նրանք զարմացրին և հիացրին, և ուսուցիչներին, և ծնողներին: Գարնան նվիրված միջոցառմանը երեխաները հանդես եկան արտահայտիչ ասմունքով, թատերականացված համարներով: Նրանք նաև պարեցին՝ գեղագիտական մեծ հաճույք պարգևելով ներկաներին: Մեր փոքրիկներն անկրկնելի էին: Գարնանային զգացմունքները ընդմիջվում էին աղջիկների նազելի պարով և ամբողջ դասարանի գեղեցիկ երգերով: Հնչեցին գարնանաբույր երգեր, հոգեթով բանաստեղծություններ, պարեր, բարեմաղթանքներ՝ համեմված սիրով, նազանքով ու քնքշությամբ: Տնօրինության կողմից միջոցառումն արժանացավ գովասանքի և գարնանային բարեմաղթանքների: Դպրոցի տնօրեն՝ Անահիտ Սահակյանը, շնորհակալություն հայտնեց դասվարին կատարված աշխատանքի համար: Մաղթեց առողջություն, մեծ հաջողություններ և ընտանեկան ջերմություն: Դասարանի դասվար՝ Ի. Գրիգորյանը շնորհավորեց բոլորին այս գեղեցիկ միջոցառման առթիվ, մաղթելով՝ առողջություն , երջանկություն, անամպ երկինք, անսահման սեր ու ծով համբերություն: Ներկաները ցերեկույթից հեռացան բարձր տրամադրությամբ՝ իրենց հետ տանելով ջերմություն՝ արևից, խաղաղություն՝ ջինջ երկնքից ու սեր՝ գարնան շնչից:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.