News

Հրաժեշտ Այբբենարանին

Educational 2017-05-20

Այսօր աննկարագրելի տոն էր Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում: 1-ին բ դասարանցիները հրաժեշտ էին տալիս Այբբենարանին: Նրանք շնորհակալություն հայտնեցին մեր մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցին, իրենց դասվար և երկրորդ մայր Էմմա Վարդնյանին և պատկերազարդ ու հետաքրքրաշարժ, իրենց անդրանիկ գիրք Այբբենարանին, գրաճանաչ դարձնելու և բազում գիտելիքներով զինելու համար: Հենց դպրոցում է նոր-նոր կյանք մտնող երեխան ձեռք բերում ընկերներ ու սկսում կայանալ որպես անհատ: Տոնական հանդիսության ընթացքում առաջին դասարանցիները ասմունքի, բեմականացումների, երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, այն կարևոր դերակատարությունը, որ հայ գիրն ու գրականությունն ունեցել են հայապահպանման գործում: Հնչեցին խոսքեր` նվիրված հայրենիքին, ուսուցչին, մորը, մայրենի լեզվին, և նրանք երդվեցին այն անաղարտ պահել և խոսել ճիշտ հայերենով: Ուրախալի փաստ է, որ հայն ապրել է, ապրում է, կապրի շնորհիվ մեսրոպյան գրերի, որի լիիրավ ժառանգորդը այսօրվա սերունդն է: Միջոցառման վերջում հնչեցին շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր թե' ծնողների, թե' ուսուցիչների, ինչպես նաև դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի կողմից։

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.