News

Մաթեմատիկական մրցույթ

Educational 2017-05-19

Սևանի N4 հիմնական դպրոցում բնագիտամաթեմատիկական մասնախմբի նախաձեռնությամբ անցկացվեց մաթեմատիկական մրցույթ VIա և VIբ դասարանների <<Թիվ>> և <<Պատկեր>> թիմերի միջև(ուսուցիչներ` Ա. Մովսիսյան, Թ, Հակոբյան): Մրցույթի սկզբում թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով: Մրցույթի ընթացքում նրանք հետաքրքիր խաղերի միջոցով դրսևորեցին իրենց մաթեմատիկական կարողությունները: Նրանք լուծեցին ռեբուսներ, խնդիրներ: Թիմերին օգնում էին նաև նրանց երկրպագու - համադասարանցիները, որոնք գտան իրենց հանձնարարված լաբիրինթոս առաջադրանքի բանալի - բառերը` <<Լաբիրինթոս>> և <<Ժամանակը ոսկի է>>: Աշակերտները խաղ-մրցույթի ընթացքում կատարեցին նաև երաժշտական համարներ: Գեղեցիկ մտահաղացումներով հարուստ մաթեմատիկական մրցույթը ավարտվեց VIա դասարանի <<Թիվ>> թիմի հաղթանակով: Մրցույթի մասնակիցները և կազմակերպիչները արժանացան տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի խրախուսանքին ու ջերմ խոսքերին: Բոլոր աշակերտներն էլ ցուցաբերեցին կայուն, բարձր գիտելիքներ ու տրամաբանական մտածողւթյսուն:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.