News

Հրաժեշտ Այբբենարանին

Educational 2017-05-19

Մայիսի 17-ին Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ առաջին ա դասարանցիների Այբբենարանի միջոցառումը: Հարկ է նշել, որ առաջին դասարանի աշակերտները դեռևս հունվարին էին ավարտել այբբենարանը և արդեն իսկ բավականին վարժ գրում և ընթերցում են: Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացմամբ ներկայացրեցին մեսրոպատառ գրերի ստեղծման դժվարին պատմությունը, հայ մարդու սեփական գիր ու գրականություն ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Փոքրիկ սաներն արտասանեցին ու երգեցին, հանդես եկան պարային գեղեցիկ կատարմամբ: Առաջին դասարանցիներին գրաճանաչության կապակցությամբ իրենց շնորհավորական խոսքը ուղղեցին դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.