News

Ութ մեդալ՝ ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Sports 2017-05-19

Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից:

 

Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, ովքեր մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) և վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում: Հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել. Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանն արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր): Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (մեծահասակներ):

 

Ցինդայում մեր չորս մարզիկները՝ Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ) և Ռեբեկա Բալասանյանը (65 կգ, երիտասարդներ), կպայքարեն ոսկե մեդալի համար: Եվրոպայի առաջնությունը կավարտվի այսօր, իսկ վաղը կկայանա պարգևատրման և մրցաշարի փակման արարողությունը:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.