News

Աշխարհի ամենափոքր արբանյակը

Featured 2017-05-18

Հնդկաստանում բնակվող 15-ամյա Ռիֆատ Շարուկը հավաքել է աշխարհի ամենափոքր արբանյակը: Նա հավաքել է 64 գրամ քաշով արբանյակը 3D պրինտերով տպված ածխածնային մանրաթելերից պատրաստված դետալներից:

 

Տղան հաղթել է Cubes in Space մրցույթում, որն անցկացվում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) աջակցությամբ: Ռիֆատն իր արբանյակն անվանել է KalamSat՝  Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամի պատվին:

 

Արբանյակի վրա տեղադրված է բորտային համակարգիչ և ութ ներկառուցված սենսոր, որոնք չափում են Երկրի արագացումը, պտույտները և մագնիտոսֆերան: Արբանյակը կարձակվի Ուոլոփս կղզուց, որտեղ գտնվում է ՆԱՍԱ-ի փորձարարական կենտրոնը: Այն կիրականացնի չորս ժամ տևողությամբ թռիչք, որի ընթացքում 12 րոպե կանցկացնի միկրոձգողականության պայմաններում:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.