News

Հայաստանի պատվիրակությունը՝ «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթում

Educational 2013-07-10

Ս.թ. հուլիսի 2-7-ը Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում տեղի ունեցավ «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթը: Որպես ասոցացված անդամ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը: Մրցույթն անցկացվում է երկամյա պարբերականությամբ:

Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 2500 մասնակից: Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է երեք մասնագիտությամբ` ոսկերչություն, կար ու ձև, խոհարարություն: Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ոսկերչության բաժնի ուսանող Արամ Ավետիսյանը մրցույթում արժանացել է «Երկրի լավագույն մասնակից» մրցանակին:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հայազգի ոսկերչին 4 օր էր տրամադրվել` Բրազիլիայի ներկայացրած զարդը՝ World skills-ի լոգոն պատրաստելու համար:
 
«Համաշխարհային հմտություններ» հաջորդ մրցույթը կանցկացվի 2015 թվականին Բրազիլիայում: Հայաստանի պատվիրակները Գերմանիա էին մեկնել` անցած տարի կազմակերպված «Համաշխարհային հմտությունները Հայաստանում» ազգային մրցույթի ամփոփումից հետո, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:
 
Աղբյուրը` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.